BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մենք ունենք աղոթքի հրաշքը

Մենք ունենք աղոթքի հրաշքը
23.03.2022 | 07:32

«Տերն ասաց. «Եթե Սոդոմում` այդ քաղաքում, գտնվի հիսուն արդար, հանուն նրանց Ես կխնայեմ ամբողջ քաղաքը»:

Աբրահամն ասաց.«Տե՛ր, ինձ որեւէ բան կպատահի՞, եթե դարձյալ խոսեմ. իսկ եթե այնտեղ գտնվի տա՞սը»: Տերը պատասխանեց. «Չեմ կործանի հանուն տասի» (Ծննդ. 18;26,32):
«Արեւ ծագեց երկրի վրա, եւ Ղովտը մտավ Սեգոր: Տերը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի ու Գոմորի վրա» (Ծննդ.19;23):


Աստված մարդու առաջին իրավազրկողն է, դաժանորեն պատուհասողը, եթե այդ մարդը որկրամոլն է, արվամոլն է, փողամոլն է, փառամոլն է, աշխարհամոլն է:
Այսօր ընդհանրապես երևույթների ու հասկացությունների ճիշտ սահմանման խնդիր ունենք: Երբ ամեն բան ճիշտ է սահմանված, ուրեմն ամեն բան կարգուկանոնի մեջ է, ինչը, ըստ էության, ձեռնտու չէ համընդհանուր խառնաշփոթի կազմակերպիչներին: Երբ տանձը տանձ է, իսկ խնձորը` խնձոր, ապա ամեն բան կարգին է, իսկ երբ հստակ չէ, թե որն է տանձը, և որը` խնձորը, այստեղ իրավական ուժ է ստանում «մարդու ազատ ընտրության իրավունքը». «մարդը ազատ է ընտրելու», բայց արդեն ոչ թե եղած տանձի ու խնձորի միջև, այլ «ազատ է ընտրելու, թե որն է տանձը, և որը` խնձորը»:

Մի քիչ անհեթեթ է, բայց մերօրյա իրականությունն է: Սոդոմ այցելած Աստծո հրեշտակները, որ գտնվում էին սոդոմացի տղամարդկանց կողմից բռնաբարվելու ահագնացող սպառնալիքի տակ, ստիպված եղան կուրացնել նրանց, բայց նրանց հոգու աչքերը կուրացել էին ավելի վաղ, արդյունքում արձանագրվեց. «...եւ սրանք հոգնեցին դուռը փնտրելուց» (Ծննդ.19; 11):

Հենց սրանց նմանների համար է Տիրոջ հրավերը. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր` կորստյան դուռը փնտրելուց հոգնածներ եւ մեղքերով բեռնավորվածներ» (Մատթ. 11; 28): Սակայն այսօր շատերի համար բեռ է ոչ թե մեղքը, այլ բարոյականությունը, սեփական խաչը: Այսօր սխալ է սահմանվում մարդը` որպես անձ, անհատ, հասարակական էակ, ի հետևանս` սխալ են ընկալվում մարդու ազատությունների սահմանները, ազատ ընտրելու աստվածային իրավունքը վերածվում է նորահնար գաղափարների փրփրածննդի: Այսօր պաշտպանում են համասեռամոլների իրավունքները, ժամանակին միայն հինգ քաղաքներ կային, որտեղ ծաղկում էր այդ արատավոր երևույթը, իսկ այսօր դա համաշխարհային երևույթ է, այսինքն, սարսափելի մեծ է այդ շեղումն ունեցողների թիվը, հետևաբար, արդարացիորեն հարկ է նկատել, որ «փոքրամասնություն» հասկացությամբ պետք է սահմանվեն ավանդապահ քրիստոնյա մարդիկ: Արդյո՞ք դա պատահականություն է: Ոչ անհիմն կասկածներ կան, որ այսօր արդեն լայնորեն տարածում գտած զանազան «փամփերսների» երկարատեւ և պարբերաբար օգտագործումը երեխաների մոտ արդեն հասուն տարիքում հանգեցնում է անպտղության, իսկ պարտադիր ու անհրաժեշտ համարվող պատվաստումների ժամանակ գործածվող որոշակի արտադրության պատվաստանյութեր կարող են հետագայում հանգեցնել անձի սեփական սեռային պատկանելության գիտակցության խաթարումների և սեռական կողմնորոշման խախտումների: Այս ամենը նպատակաուղղված է երկրագնդի բնակչության կտրուկ նվազեցմանը, այդ մասին, իհարկե, ոչ մեկը բացահայտ ու բարձրաձայն չի խոսում. «երեխաների առողջության ու մահացության նվազման և մարդու իրավունքների պաշտպանության» մասին հայտարարելն ու հռչակելը ավելի նպատակահարմար է:


Աշխարհը սոդոմաբար ապականված է, բայց երկրագունդը դեռ պտտվում է իր առանցքի շուրջը. դեռ կան արդար «ղովտեր» և բարեխոս «աբրահամներ», ուրեմն կա դեռ հույս, որ մարդ տեսակը իսպառ չի դիմազրկվի ու բարոյալքվի: Մենք ունենք աղոթքի հրաշքը, որ մաքրագործող շնորհ է. այն հրաշալիորեն մաքրում է ամենայն ապականություն:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7964

Մեկնաբանություններ